Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»

13 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ կարելի է քաղաքական գործիչներին ու հատկապես լրատվամիջոցներին ուղղված դիտողություններ լսել, թե Փաշինյանի ասածներին, ամեն մի ստին չարժե անդրադառնալ: Ուղղակի պետք է արհամարհել և այսպիսով նրան որոշակի «բլոկադայի» ենթարկել: Դիտողություններ անողները նկատում են, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ իր ցանկացած արտահայտություն, այդ թվում՝ արտաքուստ սենսացիոն, արձագանք ստանա ու այդպիսով տարածվի:

Առհասարակ, ասվածի մեջ որոշակի ճշմարտություն կա: Այո, դա ագրեսիվ «փիարի» եղանակներից մեկն է (ինչպես, ասենք, այն մոտեցումը, թե՝ «կարևոր չէ՝ ինչ են խոսում քո մասին, կարևորը, որ խոսում են»):

Բայց…Լրատվամիջոցները, մեծ հաշվով, չեն կարող չանդրադառնալ: Դա իրենց աշխատանքի մի մասն է: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին կամ գործիչներին, ապա այստեղ պետք է մի քանի հակա-դիտողություն անել: Տեսեք, եթե չեն հակադարձում ստերին, դրանք չեն մերկացնում, հասարակությանը չեն բացատրում, թե ինչն է սուտ, կամ որտեղ ու ինչով են իրեն մոլորեցնում, դա նշանակում է, որ թույլ են տալիս, որ այդ սուտը հանրային ընկալման մեջ ավելի արմատավորվի:

Առավել ևս, որ տարիներ շարունակ, նույն «նախկինների» օրոք, հաճախ պատշաճ հակադարձում չի եղել նույն Փաշինյանի ու ոչ միայն նրա կողմից տարածվող ստերին, կեղծիքներին, նենգախեղումներին: Հետևա՞նքը: Իսկ հետևանքն ահավոր է:

Հենց այդ՝ ժամանակին չհակադարձված ու չմերկացված ստերի վրա հյուսվել են կայուն կաղապարներ, «միֆեր», ա ն խախտ «պատկերացումներ » , որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Կան միջազգային ուսումնասիրություններ, որոնց համաձայն, Հայաստանում նախկին տարիների հետ կապված ինֆորմացիոն կեղծիքը կազմում է մոտ 80 տոկոս: Այսինքն, Փաշինյանի ու նրա նման «քարոզիչների» հյուսած պատկերները և դրանց վրա ձևավորված հանրային պատկերացումներն առնվազն 80 տոկոսով շեղվում են իրականությունից:

Այնպես որ, ստերի ու մանիպուլյացիաների մերկացումը պարտադիր է: Առանց այն էլ խեղաթյուրված ընկալումների առումով բավականին ծանր վիճակում ենք: Մարդկանց աչքի առաջ իրենց երկրի մի ահռելի մասը տվեցին թշնամուն, իսկ շատերը խոսում էին… ինչից ասես, միայն թե ոչ դրանից:

Ի դեպ, հիմա արդեն կարելի է նաև լսել, թե մարդկանց աչքերը վերջապես բացվում են, մարդիկ սկսում են տեսնել: Կարծում ենք, որ դա տեղի է ունենում նաև այն բանի շնորհիվ, որ կան պաշտոնական քարոզչության ու թիվ 1 քարոզիչի ստերն առանց հոգնելու գրանցողներ, նրա ասածների սուտը «բռնողներ» ու մերկացնողներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...