Ստեփանակերտը մնաց հուշերում․ Բերել — թափել են ստեղ, չգիտեն՝ ով որտեղ ա․ Գենադի Աղաջանյան

23 Սեպտեմբերի, 2025

Արցախից բռնի տեղահանվածները Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում ապրում են արդեն 2 տարի։ Նրանք հիմնականում միայնակ տարեցներ են, անաշխատունակ, սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձինք։

Այս ընտանիքներին  կացարանով ապահովելուց հետո, պետությունն ի սկզբանե նրանց չի վճարել բնակվարձի և կոմունալ վճարների համար տրամադրվող աջակցությունը: Այս ընտանիքների միակ եկամուտը թոշակն է, որով էլ ապրում են, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով։ Նշված իրավիճակում հայտնված արցախցիների համար երազանք է սեփական տանիք ունենալը։

Մեր ունեցած տեղեկություններով, Շիրակի մարզում ապաստան գտած էլի շատ արցախցիներ կան, ովքեր ցանկություն են հայտնել ապրել այս կացարանում, բայց նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում այլևս ազատ սենյակներ չկան։ Այստեղ ոչ բոլորն առանձին սենյակներ ունեն, կան ընտանիքներ, որ 3 հոգով ընդամենը մի հիվանդասենյակում են տեղավորվել։ Բնակության պայմաններն այստեղ հանրակացարանային են, ընդհանուր խոհանոցով ու լոգարանով։

Ի դեպ, Շիրակի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնի տեղահանված մոտ 3000 արցախցի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այդպես զիջելով՝ տեղ չենք հասնի․ Աննա Գրիգորյանը՝ իշխանության քաղաքականության մասին

  «Մենք հասկանում ենք, որ խաղաղության օրակարգ, ըստ էության, չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական նոր պահանջ, և այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ գուցե այդ փուլում...

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել գրում է «Իշխանություն» լրատվականը: «Տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ...

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ Ադրբեջանը չի կատարել․ Արթուր Խաչատրյան 

«Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դա սուտ է և կեղծիք։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը։ Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս...

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Գրում  է ՏԱՍՍ-ը: «Ըստ ամենայնի, Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները պատրաստվում են պատերազմին,...

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։ Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։...