Ստեղծված իրավիճակի միակ լուծումը հետևյալն է՝ «զեղչել» Նիկոլին..․». Վիտալի Մանգասարյան

15 Հունվարի, 2026

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զեղչել, զեղչել մինչև վերջ. Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է ոչ միայն Վեհափառին՝ ամեն բան անելով, որ նրա անունը պատարագների ժամանակ չհնչի, այլ ընդհանրապես՝ «զեղչել» է գրեթե ամեն ինչ։
2018-ից իբրև թե «չզեղչելու» քաղաքականություն որդեգրած Նիկոլն ամենասկզբից «զեղչեց» գեներալներին, իսկ իր ընտանիքի անդամներն էլ մեծ եռանդով «զեղչում» էին մինչև այդ պահը զոհված տղաների հիշատակը՝ հայտարարելով, թե վերջիններս զոհվել են հանուն ոչնչի։ Այդպես էլ ավելի հեշտ դարձավ «զեղչել» Արցախը։

Այնուհետև Նիկոլը Պրահայում «զեղչեց» Արցախի հարցը՝ ասելով, թե միջազգային հանրությունն իրեն ասում է «զեղչի», հակառակ պարագայում ոչ մի լավ բան չի լինի։ Մինչ այդ նա արդեն իսկ «զեղչել» էր Սև լճի մի մասը՝ պատճառաբանելով, թե այնտեղ տարին 12 ամիս ձյուն է, և չարժի դրա համար պայքարել։

Արցախի հարցը վերջնական «զեղչելուց» հետո (ՄԽ լուծարումը), նա հպարտությամբ հայտարարեց, որ Արցախը թոկ էր մեր վզին, և նա ի սկզբանե էլ որդեգրել էր այն «զեղչելու» ստրատեգիա:
Չբավարարվելով իր կառավարման տարիներին հայ ժողովուրդի կրած կորուստներով՝ հիմա էլ ստիպում է վերջինիս «զեղչել» սեփական արժանապատվությունը՝ այնպես անելով, որ նույնիսկ զոհվածի ծնողն իր մեքենան լիցքավորի ադրբեջանական բենզինով՝ այդ պրոցեսը ուղեկցելով սրտիկներով և երաժշտությամբ: Զուգահեռ նա «զեղչում» է նաև ռազմական բյուջեն ու ծառայության ժամկետը։
Հ.Գ
Ստեղծված իրավիճակի միակ լուծումը հետևյալն է․ «զեղչել» Նիկոլին..․»։

Նմանատիպ նյութեր

Զինծառայող է զոհվել․ ՊՆ

Զինծառայող է զոհվել․ ՊՆ

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այս մասին հայտնում է...

Փաշինյանի  որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար

Փաշինյանի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին։ Նրան փոխարինում է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք՝ այսօր մամուլում...

Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան 

Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ։ Ազգային ժողովի աշխատանքներին չի կարողանում մասնակցել մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որովհետև այս իշխանություններին ծառայող դատավորը շարունակում է նրան ապօրինի կալանքի տակ պահել։ Այս մասին...

2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար

2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար

2026 թ-ի հոկտեմբերին Երևանում COP17-ի անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ։ Կառավարության այսօրվա նիստում Շրջակա միջավայրի նախարար նախարար Համբարձում Մաթևոսյանը հատնեց, որ քանի որ համաժողովի կազմակերպչական ծախսերը նախապես...

8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող

8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչքան Հայաստանի վիճակը վատանում է, այնքան վարչապետի կայֆերը շատանում են․ Երեկ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում իր «նվագելու», թմբակահարելու տեսանյութ է տեղադրել և գրել ․ «Այսօր երիտասարդության միջազգային օրն է,...