Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

22 Հունիսի, 2026

Ուշադրություն․ Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ից։

Երևանում հունիսի 22-ի ցերեկը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է, 26-ի գիշերը, 27-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-ին և 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-24-ին ցերեկային ժամերին կնվազի ևս 3-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ

Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ

Փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Որքանով հասկանում եմ ՛՛Տելեկոմ Արմենիայի՛՛ ու ՛՛Ազերտելեկոմի՛՛ միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ:...

Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար․ «Կարճ ասած»

  Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել կառավարության ղեկավարի և Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Նա պաշտոնավարեց ուղիղ երկու տարի և ընդամենը այդ կարճ ժամանակում մի...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ

Հունիսի 15-ից  22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5405 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 197 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 193 վարորդ, առանց վարորդական...

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ. Ջուջևանի ղեկավարը՝ կարկտահարության մասին

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ. Ջուջևանի ղեկավարը՝ կարկտահարության մասին

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Նոյեմբերյան համայնքի Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին տեղացած կարկտահարությանն ու հասցրած վնասներին: «Կարկուտի...

Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք․ Ֆարմանյան

Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք․ Ֆարմանյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հունիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 764 տոննա պտուղ-բանջարեղեն և 7 տոննա ծաղիկ։ Սակայն տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի գնահատմամբ՝ այս թվերը չեն կարող վկայել արտահանման խնդիրների լուծման մասին։...