Սպասվում է առանց տեղումների եղանակ

30 Հոկտեմբերի, 2026

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում 30-ի ցերեկը, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի կեսօրից հետո, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում 2-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում զանգվածային հարված են հասցրել նավերի, նավահանգստային ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրների և էներգետիկ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության...

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի, կարծում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք այսպես թե այնպես մասնակցում ենք Իրանի հետ հակամարտությանը յոթ ամիս: Ես խոստանում եմ, որ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ դա վերածվի անվերջ...

Մտաք իմ, վարորդների ու «Յանդեքսի» արանքը, ու տարաք-թաղիք այդ հարցը․ Մեսրոպ Մանուկյան

  «Անցյալ տարի ես շատ եմ զբաղվել այս խնդրով, մասնավորապես՝ վարորդների հարցերով։ Հանդիպում եմ ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ՝ վարորդների խմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Այդ ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք...

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի...

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով 30.10.2026թ. ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 06.11.2026թ. ժամը 11:00-ին Էջմիածին քաղաքի...