Սպանվել է ՔՊ-ի տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը

4 Նոյեմբերի, 2025

Գիշերը սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, ով հայտնի էր որպես բլոգեր։ Այս մասին հայտնում է «Իշխանություն» լրատվականը:

Հոկտեմբերի 25-ին Երևանի Դավթաշենում հնչել են կրակոցներ։

Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։

Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը, ոստիկանության Դավթաշենի բաժին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։

Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։

Շմավոն Աթոյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ ։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու․ Սպուտնիկ

ԱՄՆ-ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու․ Սպուտնիկ

ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել Sputnik Արմենիայի` այս թեմայով հարցմանը։ Բանն այն է, որ ԱՄՆ...

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի...

Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ․ «Կարճ ասած»

Թեև Սահմանադրական դատարանը դեռ չի հաստատել Հայաստանի պատմության մեջ ամենավիճելի ընտրությունների վերաբերյալ որոշումը, բայց ՔՊ-ն պաշտոններն է բաժանում՝ ԱԺ, նախարար և այլն։ Գուցե արդեն գիտեն կամ կռահո՞ւմ են...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան, վաղն էլ՝ Հայաստան կգա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան, վաղն էլ՝ Հայաստան կգա

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական...

Արծրուն Հովհաննիսյանը պաշտոն է ստացել

Արծրուն Հովհաննիսյանը պաշտոն է ստացել

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները`...