Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան

12 Նոյեմբերի, 2025

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է.

«Բոլորդ գիտեք չէ՞, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով շաՌասյան վարորդ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման։ Ու նաև վստահ եմ ենթադրում եք, որ այդ մարդը հիմա նստած է Վարդաշեն ՔԿՀ-ում։ Բայց իհարկե` նիկոլական Հայաստանի օրինաչափության համաձայն դա սուտ է։

Որովհետև դատավոր Կարեն Ֆարխոյանը չնայած օրենքով պարտավոր էր 5 օրում դատավճիռը ուղարկել կողմերին` արդեն 3 ամիս է չի անում դա, որ չկարողանան բողոքարկել։ Հետևաբար դատավճիռը նաև ուժի մեջ չի մտնում և Արամ Նավասարդյանը չի գնում Վարդաշեն այլ քշում է մի հրաշք Տոյոտա` պսպղուն փարոսիկներով։

Իսկ գիտե՞ք թե ինչու։ Որովհետև 2027թ. ապրիլին լրանում է գործով վաղեմության ժամկետը։ Ու եթե միքիչ Ֆարխոյանը ձգձգի, միքիչ էլ վերաքննիչը` ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր չի նստի բանտում մոր ու մանկան մահվան համար։ Այ էս տեսակ հաճելի մի կուկու։

Ի դեպ վճիռը չտրամադրելու համար ԲԴԽ-ն շատ հաճախ ոչ լոյալ դատավորների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում, բայց իհարկե ոչ այս դեպքում»։

Նմանատիպ նյութեր

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Սա մեզ համար մեծ ճանապարհային քարտեզ է Եվրամիության ներսում՝ նախապատրաստվելու և...

Հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին

Հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին

Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և...

Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը

Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը

Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ունենալով հատուկ պատրաստված ու մարտունակ ստորաբաժանումներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը չկարողացավ ժամանակին հայտնաբերել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցուն: Այս ֆոնին պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում...

Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից

Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Քննարկվել...

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը, ընդ որում` բավականին հաջող ՀՀ իշխանությունների վարքագծի պատճառով։ Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները պարզապես հետևում են Ադրբեջանի...