Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն

6 Փետրվարի, 2026

Համընդհանուր ապահովագրության գործարկումը ոչ բոլորի համար է նույն պայմաններով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի Պետհիմնարկների Արհմիությունը։

«Եթե սոցփաթեթի շահառու չեք, ապա ձեր եկամուտն ընդամենը 300 դրամով է պակասում, բայց դառնում եք ապահովագրված՝ ստանալով մատչելի կամ անվճար առողջապահական ծառայություններ։ Սա հնարավոր է դառնում պետական սուբսիդավորման շնորհիվ։

Բայց եթե սոցփաթեթի շահառու եք, այդ նույն բանի համար ձեր եկամուտը պակասելու է 6300 դրամով, քանի որ պետությունը Ձեզ համար սուբսիդավորում չի նախատեսել։

Սոցփաթեթի շահառուներն արդեն իսկ ունեին անվճար առողջապահական ապահովագրություն, մինչև «համընդհանուրի» գործարկումը, լրացուցիչ էլ ունեին 72 000 դրամ գումար, որով կարող էին հանգստանալ, վարկ մարել, ատամնաբույժի գնալ, կանխիկացնել, և այլն։ Այժմ, նրանց համար ապահովագրությունը դառնում է վճարովի, այն էլ՝ ավելի թանկ, քան մյուս աշխատողների համար։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել է Կառավարությանը, նշելով, որ սոցիալական փաթեթի շահառուների շրջանում տարակուսանք և դժգոհություն է առաջացել ԱՀԱ համակարգում ներառվելու պայմանների անհամաչափության վերաբերյալ, ինչն արդարացի է նման խտրական կարգավորման դեպքում։

Բազմիցս հայտարարվում է, որ պետական աշխատողներն առանց այդ էլ ցածր են վարձատրվում, սակայն վերոնշված կարգավորումներով սոցփաթեթի շահառուների համար հավելյալ ֆինանսական բեռ է ավելանում։

Որպես պետական և համայնքային ոլորտի աշխատողներին միավորող և շահերը ներկայացնող արհմիություն՝ խնդրել ենք վերանայել վերոնշված մոտեցումը՝ պահպանելով աշխատողների սոցփաթեթի 72000 դրամը և սուբսիդավորել ապահովագրավճարը, ինչպես դա արվում է մնացած աշխատողների պարագայում»։

Նմանատիպ նյութեր

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Նոյեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական...

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում...

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից։ «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածուն, որին կալանավորել էին ընտրություններից չորս օր առաջ, այսօր մահացել է կալանավայրում։ Նրա դեմ արդեն հրապարակային արշավ էր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

  Ազգային Ժողովում տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգն՝ այստեղ։ Մանրամասները՝ ուղիղ...

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի անդամ Սամվել Հակոբյանը գրում է. «Արդեն առնվազն երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ։ Հարց է առաջանում՝ արդյոք նրանք այսօր ողջ չէի՞ն լինի, եթե դատարանները նրանց նկատմամբ նույնքան մեղմ գտնվեին, որքան երեկ Գյումրիում թմրանյութի...