Կառավարության պահուստային ֆոնդից ևս 65 մլն դրամ՝ դեղորայքային ծախսերի փակման համար. ԱՀԱ-ն չի աշխատում

25 Մայիսի, 2026

2026 թվականի մայիսի 21-ի կառավարության նիստում ՀՀ կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացնել ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Գրում է «Ժողովուրդ»-ը:

Սա արվում է, որպեսզի մինչև հունիսի 7-ի ընտրությունները առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագիրը աշխատի, որ մարդիկ ՔՊ-ից գոհ լինեն, գնան ընտրության։ Թե հետոն ինչ կլինի, պարզ չէ։

Կառավարության նախորդ շաբաթվա որոշումը փաստացի արձանագրում է, որ դեռ տարվա կեսին չհասած՝ դեղորայքի համար նախատեսված բյուջեն բավարար չի եղել, և կառավարությունը ստիպված է եղել դիմել պահուստային ֆոնդի միջոցներին։

Այդ ֆոնին, սակայն, իշխանությունները շարունակում են հանրությանը ներկայացնել առողջապահական ապահովագրության համակարգը որպես «կայուն», «կառավարվող» և «աննախադեպ» բարեփոխում։

Մինչդեռ դեղորայքային ծախսերի նման արագ սպառումը վկայում է ոչ թե առանձին տեխնիկական խնդրի, այլ ոլորտային պլանավորման և կառավարման խորքային բացերի մասին։

2026 թվականի մայիսի 21-ի կառավարության նիստում ՀՀ կառավարությունը հերթական անգամ ստիպված եղավ պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոց հատկացնել Առողջապահության նախարարությանը՝ դեղորայքային արդեն կատարված ծախսերը փակելու համար։

Սակայն սա առաջին դեպքը չէ։

Հիշեցնենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար իշխանությունները նախկինում ևս դիմել են թե՛ պահուստային ֆոնդի միջոցներին, թե՛ արտաքին վարկային ռեսուրսների ներգրավմանը։

Մասնավորապես՝

  • 2024 թվականին հայտարարվեց, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ներգրավել 102 մլն եվրոյի վարկային միջոց։ Այդ մասին գրել էր նաև ArmLur.am-ը՝ «Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համար» հրապարակման մեջ։ Հոդվածում ներկայացված էին նաև վարկի պայմանները՝ լողացող տոկոսադրույքով և լրացուցիչ վճարներով։

Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ դեռ տարվա կեսին չհասած՝ կառավարությունը կրկին ստիպված է դառնում օգտագործել պահուստային ֆոնդի միջոցները՝ դեղորայքային ծախսերը փակելու համար։

Մինչդեռ հանրությանը շարունակվում է ներկայացվել «կայուն», «կառավարվող» և «աննախադեպ» համակարգի պատկեր։

Սակայն երբ համակարգը դեռ մեկնարկային փուլում արդեն պահանջում է՝

  • լրացուցիչ բյուջետային ներարկումներ,
  • պահուստային ֆոնդի ներգրավում,
  • ինչպես նաև բազմամիլիոնանոց արտաքին վարկեր,

ապա խոսքն արդեն ոչ թե առանձին տեխնիկական խնդրի, այլ առողջապահական ֆինանսավորման համակարգային ճգնաժամի ռիսկերի մասին է։

Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։ Երբ դեղորայքային քաղաքականությունը ֆինանսապես «չի դիմանում» դեռ տարվա առաջին կեսին, հասարակությունը իրավունք ունի ստանալու ոչ թե հերթական գեղեցիկ ձևակերպումները, այլ հստակ պատասխաններ՝ ինչպես է ապահովվելու համակարգի երկարաժամկետ կայունությունը։

Իսկ իրականում հունիսի 7-ի ընտրություններից հետո ԱՀԱ համակարգի տապալման ռիսկերը շարունակ աճում են։

Նմանատիպ նյութեր

րևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում։...

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց...

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը գրեթե միաժամանակ կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հետ․ - Սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում...

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ Պետդումայի ԼԴԿ խմբակցության պատգամավորները օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիների՝ երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը, որն ուղարկվել է ՌԴ...

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...