Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին

13 Հունիսի, 2025

Ժընեւ Յունիս 2025թ.

Յանուն Շվեյցարիոյ հայոց թեﬕն եւ անոր համայն հաւատացեալ անդաﬓերուն եւ բոլոր Միութիւներուն եւ հիﬓարկներուն կու գանք Հայրենի իշխանութիւներուն ուշադրութեան յանձնելու թէ՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէս ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, ի յարկին իրաւունք ունի արձագանքելու համազգային նշանակութեան որեւէ իրադարձութիւններուն եւ մասնակից լինել հայ ժողովուրդի եւ պետականութեան առաջ ծանրացած լուրջ մարտահրավերներու յաղթահարման գործընթացներուն։ Իսկ Կաթողիկոսի ընտրութիւնը տեղի կ’ունենայ ազգային բացառիկ եկեղեցական ժողովի ժամանակ, մասնակցութեամբ Հայաստանի և սփյուռքի մէջ գործող բոլոր թեﬔրու աշխարհական եւ եկեղեցական պատուիրակներու։

Այսինքն՝ Աﬔնայն Հայոց Հայրապետի ընտրութիւնը չի կատարուիր ﬕայն Հայաստանի քաղաքացիներու կամ տեղական իշխանութեան ﬕջամտութեամբ, որով ընտրական
գործընթացին կը մասնակցին Հայաստանի և Սփիւռքի բոլոր հայոց թեﬔրու ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, որը կը նշանակէ հայոց սփիւռքը ունի բացառիկ դեր ու մասնակցութիւն։

Այս հանգամանքով ալ Վեհափառ Հայրապետը Հայաստանի եւ սփիւռքի մէջ ապրող հայ ժողովուրդի Հայրապետն ու հոգևոր պետն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին, որեւէ իրաւական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետէն ալ՝ անընդունելի է եւ ﬔրժելի հայութեան հաւատքի եւ հոգեւոր արժանապատուութեան հասկացութեամբ։ Գալով վարչապետի Վեհարանը ազատելու մասին կոչին, սա եւս անօրինական է եւ յարձակում համայն հայութեան հոգեւոր կենտրոնի վրայ։ Վեհարանը եւ Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են եւ Սրբավայրեր, այլեւ ﬔր ժողովուրդի խիղճն է որտեղ կը պահուին ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նուիրական ժառանգութիւնները։

Մենք որպէս Շվեյցարիոյ թեմ հաւատաւոր անդաﬓեր եւ ժողովուրդի ներկայացուցիչներ, խստօրէն կը դատապարտենք վարչապետի այս կոչերը եւ զանոնք կը դիտարկենք որպէս ﬕջամտութիւն եկեղեցական գործերու եւ ուղիղ յարձակում ﬔր հոգևոր կենդրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրայ: Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխութեան եւ ﬔր ազգային ﬕասնութեան վրայ։

ՀՀ իշխանութիւններու կողմէ այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային ﬔնք ալ սփիւռքի մէջ պիտի ձեռնարկենք համապատասխան
գործողութիւններու: Աստուած պահապան եւ զօրավիգ լինի ﬔր Աստուածակառոյց
Սուրբ Եկեղեցիին, ﬔր ժողովուրդին եւ Հայոց Պետականութեան։

Տ. Գուսան Ծ. Վարդապետ Ալճանեան
Շվեյցարիոյ թեմ Առաջնորդական Տեղապահ
Շվեյցարիոյ Հայոց Թեմ գործադիր խորհուրդ
Շվեյցարիոյ մէջ գործող Ազգային Միութիւներ եւ հիﬓարկներ

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...