Շուշին չպետք է հիշել․ հրահանգ է իջել․ «Հրապարակ»

10 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաև՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը։ Հերիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մեզնից գողացան եռատոնը, անգամ չեն էլ հիշատակում, որ այդպիսի տոն է եղել։ Շուշիի մասին 2023 թվականին է վերջին անգամ Փաշինյանը հիշատակել․

«Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով»։ Իսկ այս տարի ուղերձում Արցախի բանակի և Շուշիի մասին ոչ միայն բառ չկար, այլև տեղեկացանք, որ պետական բոլոր պաշտոնյաներին, այդ թվում՝ ՏԻՄ ղեկավարներին են «բարձր» մակարդակով հրահանգել, որ իրենց ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը։

Ուսումնասիրելով որոշ համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերը՝ Շուշիի ազատագրման մասին հիշատակում չգտանք։ Օրինակ Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը մայիսի 9-ի ուղերձում հիշել է միայն 1945թ․-ը։ Ամոթալի շքերթին միացել են նաև ՔՊ-ական մյուս համայնքապետերը։ Ընդդիմադիր որոշ համայնքապետեր ,այդուհանդերձ ,իրենց ուղերձներում հիշել են և՛ Շուշին, և՛ Արցախը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։ Այս...

Սուրեն Պապիկյանը զբաղված է քարոզարշավով, ուժայինները՝ ընդդիմադիրներով․ Սամվել Հակոբյան

  «Պետք է ցույց տալ, որ ամբողջ հասարակությունը չէ կուրացած։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ ստացվեց երեք ամիս առաջ կրկին խաբել մեր հասարակությանը։ Ամեն կերպ իր մոտ ստացվում է ազգը սարքել ժողովուրդ, որովհետև մեզ խոստացան...

ԱԱԾ-ն ինչո՞ւ չի զգուշացրել, որ մարդիկ կարողանային պաշտպանվել․ Գառնիկ Դանիելյան

  «Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ...

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ ապօրինի ներթափանցած և հայ կնոջ վրա կրակած, երեք երեխայի պատանդառած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ...

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Այսօր մենք, ի...