«Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է

14 Օգոստոսի, 2026

«Փաստինֆո»-ն գրում է․ «ԱԺ-ում այս օրերին լարված է, որի պատճառը ոչ թե ազգային ռազմավարական հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններն են, այլ՝ ընդդիմադիր պատգամավորի քաղաքական գնահատականը։ Մասնավորապես՝ ՔՊ-ականները հուզվել էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթում հնչեցված հետևյալ արտահայտությունից՝ «զոհված զինվորի կյանքը սրիկայաբար փորձում են շահարկել»։

ՔՊ-ում «սրիկայաբար» արտահայտությունը որակեցին որպես վիրավորանք և իրենց հռչակած «բարեկրթության» կանոնների խախտում ու պահանջեցին ներողություն խնդրել, թեև ԱԺ նիստերի դահլիճում վերջին տարիներին շատ ավելի վիրավորական արտահայտություններ են եղել՝ հենց ՔՊ-ի հոգևոր հոր կողմից։
Առանձնացրել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթներ հարուցելու դիմումները, որոնց համար առիթ էին հանդիսացել ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օգտագործած մի շարք արտահայտությունները՝ ինչպես ԱԺ նիստերի դահլիճում, այնպես էլ դահլիճից դուրս։

Մասնավորապես, այս տարվա ապրիլի 27-ին հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել ԱԺ-ում ընդդիմադիրների, ապա նաև նրանց ընտրողների հասցեին թույլ տված արտահայտությունների համար։

Իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Ես կարծում եմ հետևյալը, որ առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք ա լինի հետևյալը՝ ժողովուրդը պետք ա տեր կանգնի խաղաղությանը և ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության, նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք ա հարատև քաղաքականությունից դուրս շպրտի»։

«Եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ի՞նչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, Ուժեղ ՀՀԿ-ն, «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի»։
Հանձնաժողովը մերժել էր այս հայտարարության վերաբերյալ վարույթ հարուցելու դիմումը, վիրավորական չէր համարել ո՛չ «շուն-շանգյալ», ո՛չ «բոշա» արտահայտությունները։ Ըստ հանձնաժողովի՝ դրանց նպատակը եղել է քաղաքական ուժերին և նրանց քաղաքականությունը քննադատելը։ Հանձնաժողովը նաև արձանագրել էր, որ հատկապես նախընտրական շրջանում հնչեցվող խոսքին հատուկ է չափազանցությունների, ընդհանրական դատողությունների, անգամ ցնցող, ապշեցնող արտահայտությունների կիրառումը։

Մեկ այլ դրվագով հանձնաժողովը քննել ու կրկին հրաժարվել է վարույթ հարուցել 2026 թվականի մայիսի 18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության հետ կապված դիմումը, որի ընթացքում, դիմելով քաղաքացի Արփինե Սողոյանին, Փաշինյանն իրեն թույլ էր տվել հետևյալ արտահայտությունները. «Եթե դուք Ռոբն եք, մենք Ձեզ կզացնելու ենք», «Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու»։

Երբ քաղաքացին պատասխանել է, որ ինքը Ռոբ չէ, ինքը հայ է, ի պատասխան՝ Փաշինյանը նշել է. «Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, Կալուգացուն էլ եմ սատկացնելու»։ Ապա, կրկին դիմելով իրեն մոտեցած քաղաքացի Սողոյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Դուք եք կզել, դուք եք, որ փախել եք»։

Հանձնաժողովը կրկին արձանագրել էր, որ վերոհիշյալ խոսքը չի հատել քաղաքական բանավեճի շրջանակներում թույլատրելի քննադատության սահմանը, որ Փաշինյանի կողմից գործածված մի շարք արտահայտություններ առերևույթ վիրավորական բնույթ են կրել։ Այնուամենայնիվ, այս առնչությամբ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել վերահաստատել, որ նախընտրական շրջանում կարծիքի արտահայտման ազատության սահմանները, հատկապես՝ ընտրություններին մասնակցող թեկնածուի կամ կուսակցության անդամի կարծիքի արտահայտման ազատության սահմանները, հատկապես լայն են։ Միաժամանակ, հանձնաժողովը արձանագրել է, որ Փաշինյանի խոսքի առաջնային նպատակը եղել է դիմակավորված անձանց և քաղաքական հակառակորդներին քննադատելը։
Ինքը՝ Փաշինյանն, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր այս պոռթկումներին, հայտարարել էր, որ ինքը «կրքոտ հռետոր է»։

Հիմա գլխավոր հարցն այն է, որ եթե այս «կրքոտ հռետորը» արդեն 9-րդ գումարման խորհրդարանում կրկին նմանատիպ պոռթկումներ ունենա՝ արդյո՞ք «բարեկրթության» սահմաններում մնալու ջատագով ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան փորձելո՞ւ է կարգի հրավիրել, հորդորելու է մնալ բարեկրթության սահմաններում կամ պահանջելո՞ւ է, որ վերջինս ներողություն խնդրի իր ոչ «բարեկիրթ» արտահայտությունների համար»։

Նմանատիպ նյութեր

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են․ Մարիաննա Ղահրամանյան

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են․ Մարիաննա Ղահրամանյան

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ «Երեկ իմացանք բանակում ոչ մարտական պայմաններում նոր զոհի մասին։ Մեկ...

Հայաստանն ու Ուկրաինան կարևորել են երկկողմ կապերի հետագա ամրապնդումը

Հայաստանն ու Ուկրաինան կարևորել են երկկողմ կապերի հետագա ամրապնդումը

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ...

Աշտարակի խճուղում գազային ատրճանակով օդ կրակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Աշտարակի խճուղում գազային ատրճանակով օդ կրակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։...

Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ Նախարարների կոմիտեն դեռևս հարկադրանքի բոլոր միջոցները չի գործադրել. Hetq.am

Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ Նախարարների կոմիտեն դեռևս հարկադրանքի բոլոր միջոցները չի գործադրել. Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ Այս մասին գրում է Հետքը։ ««Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»...

Վրաերթ՝ Սյունիքի  մարզում․ 92-ամյա քաղաքացին գիտակցության չգալով  մահացել է

Վրաերթ՝ Սյունիքի մարզում․ 92-ամյա քաղաքացին գիտակցության չգալով մահացել է

Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝...