Շքեղ ձևակերպված տեքստը մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ․ Սամվել Հակոբյան

9 Ապրիլի, 2025

Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր վերջապես հասցրեցի կարդալ կառավարության 2024 թվականի հաշվետվությունը։ Շքեղ ձևակերպված տեքստ է, միայն մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ։
Որպես Երևանի ավագանու անդամ՝ բնական էր, որ առաջին հերթին ուզում էի տեսնել, թե ինչ է ասվում մայրաքաղաքի մասին։ Իսկ որպես Հայաստանի քաղաքացի, ով ուզում է ապրել ու զարգանալ հենց այստեղ՝ ինձ հետաքրքրում էր նաև անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը։
Երևանի մասով ուղղակի անտեսել են քաղաքի բոլոր իրական խնդիրները և ներկայացրել միայն, թե քանի համերգ ու սպորտային միջոցառում են անցկացրել։ Ոչ մի խոսք՝ տրանսպորտից, օդի աղտոտվածությունից, գների աճից, համայնքային խնդիրներից։ Ամբողջությամբ ձևական մոտեցում։
Բանակի և անվտանգության մասով հպարտությամբ նշում են, որ 2024-ը «ամենախաղաղ տարին» է եղել վերջին շրջանում։ Բոլորս գիտենք՝ լռությունն ապահովվել է զիջումների ու հանձնումների գնով։ Եվ նույնիսկ այդ «խաղաղ» տարում ունեցել ենք 36 մահացած զինծառայող։
Արտաքին քաղաքականության և դիվանագիտության մասով փորձում են հանրությանը մոլորեցնել՝ ներկայացնելով բազմաթիվ միջազգային հանդիպումները որպես հաջողություն։ Իրականում՝ այդ հանդիպումների կամ անօգուտ էին, կամ էլ բացասական հետևանքներ ունեցան պետության համար։ Ունենք անգրագետ գլոբալիստներ, որոնք կամ անմեղսունակից են, կամ՝ դավաճան, և քանդում են մեր հարաբերությունները բնական և ռազմավարական դաշնակիցների հետ՝ չունենալով որևէ իրական այլընտրանք։ Արևմուտքի հետ չունենք որևէ ռեալ դաշինքի հեռանկար, փոխարենը ՝ ստրկական պայմանագիր՝ Էրդողանի ու Ալիևի հետ։
Հ.Գ. Այս փաստաթուղթը կարդալուց հետո այլևս հարցեր չունեմ՝ որտեղ է Ավինյանը սովորել կեղծ և ձևական բյուջետային ու զարգացման հաշվետվություններ գրել։

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...