Շիրակի մարզում վթարի է ենթարկվել Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսը. վիրավոր կա

26 Դեկտեմբերի, 2025

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանը իր վարած Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ալլա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

Նմանատիպ նյութեր

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...

Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից

Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից

ՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 29-ին։ Նիստը...

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է. - «Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի...

Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց...