Շան պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. Շամշյան

14 Հուլիսի, 2026

Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 6/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում։

Պարեկները և համայնքային ոստիկանները նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Գ.-ին, 24-ամյա Արմեն Գ.-ին, 66-ամյա Սամվել Գ.-ին, 44-ամյա Գևորգ Գ.-ին և 43-ամյա Ալիկ Մ.-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Սառա Գ.-ն և 39-ամյա Սամսոն Գ.-ն հայտնել են, որ հուլիսի 12-ին, ժամը 21։00-ի սահմաններում, շան հաչելու հետ կապված վիճաբանություն է ծագել շան տիրոջ և Սամսոն Գ.-ի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ծեծկռտուքի ընթացքում Սամսոն Գ.-ն, ինչպես նաև դեպքին միջամտած Գևորգ Գ.-ն և Սամվել Գ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ի հետ վիճաբանած անձը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտեմ Խ.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...