Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ով

7 Հունվարի, 2026

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (04.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ  Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.072 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ը ներառյալ՝ 0.610 մլն.մ³:

Նմանատիպ նյութեր

Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Ղումաշյան

Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Ղումաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական որոշումների հետևանքներին։ Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում։ Արդյունքում՝ տնտեսական լուրջ խնդիրներ են...

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ  երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Երեք օր է Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը: ՀՅԴ ՀԵՄ...

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ մեծ զիջումների» է գնում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ «Իրանը շատ մեծ զիջումների է գնում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է ամերիկացի առաջնորդը ԱՄՆ Կոնգրեսում լրագրողների հետ կարճատև զույցի ժամանակ։...

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով...

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում նոր թափով է ակտիվացել պաշտոնական Բաքվի կողմից ամբողջությամբ ուղղորդվող «բնապահպան ակտիվիստների» և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմակերպված հակահայկական արշավը: Այս անգամ թիրախում հայաստանյան տնտեսական պոտենցիալի և...