Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 սմ-ով ցածր է

1 Սեպտեմբերի, 2025

Սևանա լճի մակարդակն օգոստոսի 29–ի դրությամբ կազմել է 1900 մ 52 սմ, ինչը 1 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նախորդ տարվա համեմատ ավելացել է Հրազդան գետից ոռոգման ջրառը՝ 108 մլն խմ–ից հասնելով 155 մլն խմ-ի: Միաժամանակ, նվազել է Արփա–Սևան թունելով ջրի մուտքերի ծավալը՝ 176 մլն խմ –ից հասնելով 101 մլն խմ-ի։

Նվազել է նաև երկրի խոշորագույն ոռոգման ջրամբարների լցվածությունը։ Մասնավորապես, Ախուրյանում այն նվազել է 232–ից մինչև 177 մլն խմ–ի, Ապարանում՝ 177-ց մինչև 16,3 մլն խմ–ի, Ազատումինը՝ 26,2–ից մինչև 17,9 մլն խմ–ի, Մարմարիկինը՝ 363–ից մինչև 185 մլն խմ–ի։

Մոնիթորինգի կենտրոնում նաև տվյալներ են հրապարակվել ջրի ծաղկման մակարդակի վերաբերյալ։ Այսպիսով, օգոստոսի 27–29–ին հավաքագրված տվյալների համաձայն` Մեծ Սևանում ջրի թափանցիկության մակարդակը կազմել է 4,8 մ, փոքր Սևանում` 5,6 մ: Լճի ջրի մեջ թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում բարձր է եղել մեկ լիտրի համար 6 միլիգրամի կրիտիկական մակարդակից, իսկ ներքևի շերտերում այդ մակարդակից ցածր է եղել (1,1-ից 5,5 մգ/լ):

Նմանատիպ նյութեր

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...