Սերգեյ Բագրատյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել․«Հրապարակ»

29 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ ՔՊ ֆրակցիայի անկուսակցականները  դիմել են ՔՊ մտնելու համար։ Գագիկ Մելքոնյանը հաստատել էր տեղեկությունը։ Երեկ էլ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը չհերքեց, որ դիմել է ՔՊ-ին, սակայն դիմումը դեռեւս չեն քննել։ 18-ին, երբ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմեց, Բագրատյանը դեռ Ծառուկյանի թիմում էր, երբ ԲՀԿ-ն բաժանվեց ՔՊ-ից, Բագրատյանը հայտարարեց, որ լքում է ԲՀԿ-ն, իսկ 2021 թ. ընտրություններին ՔՊ ցուցակով պատգամավոր դարձավ` անկուսակցականի կարգավիճակում։

«Մինչ այս պահը չեմ անդամագրվել ՔՊ-ին, քանի որ ընտրվել եմ որպես անկուսակցական, ընտրողն ինձ այդ կարգավիճակում է ընտրել, իսկ հիմա խորհրդարանի ժամկետը լրանում է, որոշել եմ կուսակցական դառնալ»,- ասաց նա։ Բայց Դուք այսպես, թե այնպես ՔՊ-ի հետ էիք, շատերը չեն էլ իմացել` կուսակցական եք, թե ոչ, ինչո՞ւ հիմա որոշեցիք դառնալ։ Բագրատյանը բացատրեց․

«Ես գաղափարական, արժեհամակարգային իմաստով՝ մրցակցություն, հավասարություն, արդարություն եւ այլն, այս արժեքները, կարծում եմ, շատերի մոտ կա, եւ դու գտնում ես այն քաղաքական ուժը, որի հետ այդ արժեքներով կարող ես ճանապարհ գնալ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ում։

Նմանատիպ նյութեր

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-21-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն...

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Դեպքի...

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...