Սեփական ամբիցիաների համար քաղաքացու հիմնարար իրավունքը «խաղալիք» դարձնելը հակաբարոյականություն է. փաստաբան

10 Ապրիլի, 2026

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Մի թարմ զավեշտ պատմեմ գործընկերներիս. ինչ-որ զեկուցագրի հիման վրա ոստիկանությունը երկու օր առաջ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում է քաղաքացուն, նույն օրը քննիչի կողմից վերջինը հարցաքննվում է, ով նշում է, որ դեպքի հետ որևէ կապ չունի և, օգտվելով իր իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ, ուստի քննիչը որոշում է կայացնում ձերբակալվածին ազատ արձակելու մասին։
Հսկող դատախազը վերացնում է քննիչի այդ որոշումը և հանձնարարում է որոշում կայացնել դարձյալ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նույն անձին ձերբակալելու մասին, ինչի դեմ քննիչը առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին՝ արձանագրելով այդ հանձնարարության ապօրինի բնույթը, որի մերժումից հետո կայացնում է հսկող դատախազի հանձնարարած որոշումը՝ առանց որևէ հիմքի, ընդամենը նշելով, որ դատախազն է հանձնարարել։ Նույն օրը ոստիկանություն ուղարկված որոշման հիման վրա՝ քաղաքացին կրկին ձերբակալվում է, ապա 1,5 ժամ անց քննիչը դարձյալ որոշում է կայացնում անձին ձերբակալումից ազատ արձակելու մասին, ինչին հսկող դատախազը արդեն որևէ կերպ չի արձագանքում։ Մինչև օրս էլ նախկին ձերբակալվածը չունի այլ դատավարական կարգավիճակ, քանի որ չկա և չի կարող լինել որևէ հանրորեն վտանգավոր արարքին նրա մասնակցությունը վկայող գեթ մեկ ապացույց։
Ընդ որում, վարույթը քաղաքական չէ, որպեսզի ասենք, որ այդպիսի գործերով վաղուց չկա իրավաբանություն, քաղաքացին իրականում կապ չունի դեպքի հետ, նույնիսկ դեպքի վայրում չի եղել, ճանաչված, հարգված, սիրված, իրական հայերին հպարտություն պատճառած ու դեռ պատճառող հայ է։
Հ.Գ. Իհարկե, ամեն ինչ հարթվեց, այս ապօրինությունները իմ բողոքների հիման վրա դարձան դատական վերահսկողության առարկա, դատարանները անօրինական՝ ոչ իրավաչափ ճանաչեցին անձի ինչպես առաջին, այնպես էլ կրկնակի ձերբակալումները, բայց դրանց հեղինակների արարքներին անպայման անդրադառնալու եմ կարգապահական, հարկ եղած դեպքում՝ նաև քրեական պատասխանատվության տիրույթում։ Սեփական կամ գերատեսչական ամբիցիաների համար քաղաքացու հիմնարար իրավունքը «խաղալիք» դարձնելը պարզ հակաբարոյականություն է, սա ավելի մեղմ անվանում չունի…»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...