Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն

14 Հուլիսի, 2025

Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն, որը կմեկնարկի Մաշտոցի պողոտայից և կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ ընդգրկելով ինչպես Սարյան փողոցը, այնպես էլ Մոսկովյան փողոցի մի հատվածը. Երևանի քաղաքապետարանի գործավարական նիստին հայտարարեց Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Ամիրյան, Արամի, Պուշկին և Թումանյան փողոցներից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,-ասաց նա։

Սարյան և Մոսկովյան փողոցներում կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի։

«Ներկայումս յուրաքանչյուր ուղղությամբ ունենք երկու երթևեկելի գոտի, սակայն, քանի որ մայթեզրերին թույլատրված են կայանումները զուգահեռ տարբերակով, փաստացի գործում է միայն մեկ երթևեկելի գոտի։ Բոլորս գիտենք, թե ինչ նշանակություն ունի Սարյան փողոցը և ինչպիսի հոսքեր են այնտեղ։ Երկրորդ երթևեկելի գոտին հաճախ օգտագործվում է տրանսպորտային միջոցների կանգառի, կայանման կամ ուղևոր իջեցնելու համար, ինչի արդյունքում տվյալ ուղղությամբ երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է լինում։ Այս փոփոխության շնորհիվ կունենանք ևս մեկ գործող երթևեկելի գոտի, որը կապահովի ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատությունը»,- ասաց Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Նմանատիպ նյութեր

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է. Մագդալենա Գրոնո

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է. Մագդալենա Գրոնո

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է: Այդպես է եղել երկար ժամանակ, սակայն այժմ ավելի լայն հարևանության մեջ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներն է՛լ ավելի են ընդգծում այդ կարևորությունը․ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ...

Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան

Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «Հանգիստ կարող եք մահանալ։ ՔՊ նախարար Արսեն Թորոսյանը ետ է կանգնել մահվան նպաստը չեղարկելուց։ Սրանց իշխանությունն արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Պետք է սրանց հաղթել և հեռացնել»,- նշել է...

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-14-ը սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները

Այս պահին տեղի է ունենում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի համախմբման կոչին արձագանքած և միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները։ Մանրամասները՝ ուղիղ...

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա...