Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի․ Ոսկան Սարգսյան

16 Օգոստոսի, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի, առանց երազանքի, առանց զարգացման հստակ ծրագրի, որտեղ միակ նպատակը «լավ ապրելն է», դա հասկանալով միայն կյանքի վայելքները։ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» առանց երազանքի, առանց ծրագրի, Հայաստանը շարունակ կապիտուլացված երկիրն է, ուր զանազան ֆեստիվառներով, տարբեր համերգներով շեղում են հանրության ուշադրությունը։ Վերջին 30 տարում հանուն պետության, հանուն ազգի այսքան զոհողությունների գնացած, արժանապատիվ հայաստանցիների մի զգալի մասը կհեռանա այդպիսի անողնաշար, ոչ արժանապատիվ Հայաստանից։ Ադրբեջանի, Թուրքիայի,Պակիստանի և Սիրիայի ահաբեկիչների կողմից պարտության կրելուց առաջ Հայաստանին պարտության են մատնել ներսից՝ ստերով, երկիրը թալանելով, օլիգարխիկ-ֆեոդալական համակարգով։ Կամ իրավիճակը արմատապես կխոխենք, կդառնանք օրինական, արժանապատիվ պետություն, կամ՝ 21-րդ դարում Հայաստանը ոտքի տակ կընկնի, կլինի ուրիշների ոտքերը մաքրելու փալաս»։

Նմանատիպ նյութեր

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

  Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում...

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք՝ Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան՝ ՔԿՀ-ում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ...

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, գրում է shamshyan.com–ը։ Ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչներ 15-ամյա 2 աղջկա միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է...

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ։ Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը,...