Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

26 Փետրվարի, 2026

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ...

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել: Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս...

Մենք չենք կարող անվերջ բողոքել բռնատիրական մեթոդներից և չփորձել դրանց հակազդող քայլեր անել․ Վարդանյան 

  «Փաստ է, որ որքան գնում է, իշխանության բռնապետությունը Հայաստանում խորանում է։ Հասարակության մի մասի մոտ ամրապնդվում է այն տեսակետը, որ իշխանությունը գնալով ավելի սանձարձակ ու լկտի կերպով է չարաշահում իր լիազորությունները։ Դա փաստ...