Նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






