Սամվել Կարապետյանն ասում է՝ «հերիք է ծնկի իջնել, հերիք է նվաստացնել սեփական ազգին»․ Ալեքսան Ալեքսանյան

23 Դեկտեմբերի, 2025

 

«2025 թվականը Հայաստանի համար եղել է հերթական դժվար տարին: Տնտեսական անորոշություններ, աճող պարտքեր, սոցիալական անարդարություն, օրենքի ոտնահարում, ամոթալի դավաճանություններ, բայց միաժամանակ տարի, երբ մեր հասարակությունը ցույց տվեց իր կենսունակությունը, մարդիկ շարունակեցին պայքարել, չհաշտվել, պահանջել, մենք գտանք նոր մարդկանց, նոր գաղափար, մեր ուժերն աճեցին հենց այս ֆոնի վրա։ Ընդամենը մի քանի օր հետո մենք մուտք ենք գործելու Հայաստանի պատմության համար ճակատագրական 2026 թվականը, որը որոշելու է մեր՝ որպես ազգի և պետականության ապագան։ Այսօր կխոսենք մեր ձևով ապագայի մասին, մենք ցույց կտանք պարզ պատկեր։ Մեր օրակարգը կառուցված է չորս հիմնական առանցքների շուրջ, չորս այն ուղղություններ, որոնք կորոշեն Հայաստանի ճակատագիրը: Առաջին` արդարությունը: Ինչպե՞ս վերադարձնել մեր հասարակությանը արդարության զգացումը, երբ արժանիքը, ոչ թե քծնանքը կորոշի մարդու ճակատագիրը: Երկրորդ՝ բարեկեցությունը: Ինչպե՞ս վերադարձնել Հայաստանը իսկապես բարեկեցիկ երկիր, որտեղ չկա աղքատություն, որտեղ յուրաքանչյուր ընտանիք ապահով է իրեն զգում: Երրորդ՝ խելամիտ արտաքին քաղաքականությունը: Ինչպե՞ս վերակառուցել մեր հարաբերությունները հարևանների ու գերտերությունների հետ առանց ուրանալու մեր շահերը: Եվ վերջապես չորրորդ՝ համերաշխը։ Ինչպե՞ս վերածնել մեր պառակտված հասարակությունը, դառնալ մի մեծ ընտանիք՝ իրար հանդեպ սիրով ու փոխադարձ հարգանքով: Այսօր մենք լսելու ենք Սամվել Կարապետյանին: Նրա տեսլականը հիմնված է կյանքի փորձի, արված գործերի և այն պատասխանատվության զգացման վրա, որը պետք է ունենար յուրաքանչյուր մարդ, ով պատրաստ է ղեկավարել երկիր»,- այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատախազություն՝ պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք,...

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի...

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր երկրի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3 593 մարդ, ևս 10 990-ը վիրավորվել է։ Թարմացված տվյալները հրապարակվել են շաբաթ օրը, հաղորդել է CNN-ը։ Ավելի վաղ նույն օրը...

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արամի 90/1 հասցեում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, բարեբախտաբար տուժածներ...

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին,  տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰...