Սամվել Կարապետյանի կալանավորումը քննարկվել է Թրամփի վարչակազմում․ ամերիկյան պարբերական

7 Օգոստոսի, 2025

Շատ մտահոգիչ միտում է տարածվում աշխարհում՝ կառավարությունները հետապնդում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին: Այս մասին գրում է BizPac-ը:

Ավելի սարսափեցնող է այն, որ կառավարությունները փորձում են լռեցնել քննադատներին՝ նրանց կրոնական կամ քաղաքական արտահայտությունների համար։

Մի ընթացիկ օրինակ, որը մնացել է ուշադրությունից դուրս, տեղի է ունենում Հայաստանում։

Հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, բանտարկվել և մերժվել է նաև նրա գրավի իրավունքը։ Ինչի՞ մեջ է մեղադրվում Կարապետյանը։ Վարչապետի խոսքով՝ ռեժիմի փոփոխության կոչ անելու մեջ։ Սակայն իրավիճակի ավելի խորն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա քաղաքական հետապնդում է վարչապետի կողմից։

Ձերբակալությունից առաջ Կարապետյանն ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Թրամփի վարչակազմին մոտ կանգնած անձը BizPac-ին ասել է․ «Թրամփի վարչակազմը ավելի ու ավելի է գիտակցում, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է Կարապետյանի նկատմամբ պարզապես նրա կրոնական համոզմունքների և խոսքի ազատության համար։ Սա ճիշտ նույնն է, ինչ Բայդենը արեց Թրամփի հետ՝ հետապնդելով ընդդիմախոսին՝ տարակարծիք լինելու համար՝ ներկայացնելով դա որպես ապստամբություն»։

Հայաստանում դատավորը վերջերս վճռեց, որ վարչապետի հրահանգով Կարապետյանի նկատմամբ իրականացված խուզարկությունն ու ձերբակալությունը անօրինական էին։ Վերլուծաբանները նշում են, որ սա ապացուցում է՝ Փաշինյանը իր քննադատներին հետապնդելու և լռեցնելու համար չարաշահում է իր պաշտոնը:

BizPac-ին անանուն քաղտեխնոլոգն ասել է․ «Երբ դատավորը ապօրինի է ճանաչում խուզարկությունը, իսկ խոստումները խախտվում են, արդեն ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը չարաշահում է իր պաշտոնը՝ Կարապետյանի նման քննադատներին լռեցնելու համար»։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3,300 մարդ վիրավորվել է, հայտնել է Խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել, մասնագետները մեծ թվով...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները՝ շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ...

Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

  Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ...

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։...

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի...