Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան

5 Մարտի, 2026

Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի:
Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար:
Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը: Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ: Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Նմանատիպ նյութեր

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման...

Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան

Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։ «Բալիստիկ հրթիռների վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն լինի Միացյալ Նահանգների հետ: Մենք...

Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ը

Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ը

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուգրեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի...

Վաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. Ռուբիո

Վաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր վերջնական համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ «Ոչ մի երկիր իրավունք չունի միջազգային ջրային ճանապարհով անցնելու համար տուրքեր կամ վճարներ...

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն, Բրյուսելում օտարերկրյա լրագրողներին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:  «Դա թույլ կտա Հարավային Կովկասը դարձնել առանցքային կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական...