Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին

8 Հունվարի, 2026

Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին:
«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։
Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։
Այս մասին artsakhnews-ի հետ զրույցի ընթացքում ասել է «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Նժդեհ Իսկանդարյանը։
Խոսքը վերաբերում է 2023թ. Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։
Վերոնշյալ ընտանիքներն առ այսօր չունեն ոչ մի կարգավիճակ։

Նմանատիպ նյութեր

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիայի իշխանությունները Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ իրենց հայտարարություններով «անցել են պարկեշտության սահմանը»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է...

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը հրապարակային դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ  դեսպաններին․ «Բոլոր ակնառու երկակի ստանդարտները, որոնք դուք ցուցաբերում եք Հայաստանի շահերի ու նիկոլ փաշինյանի միջև ընտրություն կատարելիս, մի կողմ դրած, այնուամենայնիվ ուղղակի հետաքրքիր...

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց:...

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ...