Հայաստանի և հայության պատմության մեջ ամոթի հերթական էջը, ցավոք, արձանագրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշարմանը մասնակցած «էկոակտիվիստին» Երևանում պաշտոնական ընդունելության արժանացնելուն։
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի մեր ազգակիցներին շրջափակման և սովի մատնած Բաքվի բարբարոսական վարչախմբի ձեռնածուն Երևանում ընդունվում է ոչ թե բանտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում։ Սա պատմության ծաղրն է՝ ամոթի խարան, որն, անկախ մեր կամքից, նաև արժանապատիվ հայերիս ու հայաստանցիներիս ճակատին են դաջում թշնամու հետ քիրվայություն անողները»։






