Հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար. Ոսկանյան

22 Ապրիլի, 2026

«Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով.

«Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան, այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը խոստացված պատասխան հարձակումն են գործել, առանց իրանական թույլտվության, Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։

Իրանական կողմի պնդմամբ՝ դրանցից մեկը կապ է ունեցել Իսրայելի հետ։

Ցանցում հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար, որից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կիրառում «մեղվի պարսի» ասիմետրիկ մարտավարությունը, երբ մի քանի տասնյակ հրթիռներով և ԱԹՍ-ներով զինված փոքր մոտորանավակներ միաժամանակ կարող են հարձակում գործել թշնամական խոշոր ռազմանավի վրա՝ կաթվածահար անելով դրա տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և թանկարժեք պաշտպանական համակարգերը»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...