Սա նոր «երանգ» կլինի Մոսկվա-Բաքու տակտիկական դիմակայությունում. Հակոբ Բադալյան

3 Օգոստոսի, 2025

Մոսկվայում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շախլիսնկին, որը հետախուզվում էր հայտնի իրադարձություններից հետո: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ձերբակալել էին նրա որդուն: Առայժմ պարզ չէ, թե ինչ դատավարական կարգավիճակ կունենա ադրբեջանական համայնքի ղեկավարը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իհարկե, սա նոր «երանգ» կլինի Մոսկվա-Բաքու տակտիկական դիմակայությունում:

Սակայն այսօր այդ առնչությամբ գուցե տարածվել է այլ մի տեղեկություն, որը ուղղակիորեն ոչինչ չի պարունակում Ադրբեջանի մասին, սակայն այդուհանդերձ տողատակում պետք չէ բացառել Բաքվի «առկայությունը»:

ՌԻԱ Նովոստին այսօր տեղեկություն է տարածել՝ հղում անելով ի դեպ թուրքական աղբյուրներին, որ Ռուսաստանն ու Թուրքիան ինտենսիվորեն ինֆորմացիայի փոխանակում են կատարում նախորդ տարի մարտին Կրոկուս համերգասրահում տեղի ունեցածծ խոշոր ահաբեկության քննության առնչությամբ: Ինչպես հայտնի է, Կրոկուսի ահաբեկիչները ըստ տեղեկությունների «մարզվել» էին Թուրքիայի տարածքում:

Այստեղ սակայն ուշադրությունից պետք չէ թերեւս բաց թողնել այն, որ ահաբեկության առնչությամբ նաեւ քննարկվում էր Կրոկուսի անվտանգության ծառայության աշխատանքի թերացումների հարցը: Իսկ Կրոկուսը, ինչպես հայտնի է, պատկանում է ծագումով ադրբեջանցի միլիարդատեր Աղալարովին, որի որդին՝ Էմինը, Իլհամ Ալեւի նախկին փեսան է եւ ներկայումս էլ խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացնում Բաքվում, դրանք պարբերաբար ներկայացնելով Ալիեւին:

Կարո՞ղ է արդյոք Կրոկուսի քննության տվյալների հարցով Մոսկվա-Անկարա  ինֆորմացիայի փոխանակման «առարկաների» շարքում լինել «ադրբեջանական գործոնի» հետ կապված որեւէ բովանդակություն: Իհարկե չունենք միարժեք այդպիսի եզրակացության հիմք, սակայն բոլոր դեպքերում ուշագրավ է, որ ռուս-թուրքական ինֆորմացիայի ինտենսիվ փոխանակման մասին տեղեկությունը ՌԻԱ Նովոստին հայտնում է ներկայիս ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին, այն էլ հղում անելով թուրքական աղբյուրին:

Ես ուզում եմ հիշեցնել, որ լարվածության ներկայիս փուլի բռնկման շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը բավականին ուշագրավ «խաղաղարար» դիրքորոշում էր արտահայտում, պահելով ընդգծված չեզոքություն, չփորձելով որեւէ կերպ «թեքվել» Ադրբեջանի կողմը, գոնե հրապարակավ»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...