Սա նմանվում է ահաբեկչական գործողության․ ահաբեկիչներն են պատանդ պահում մարդուն․ Արամ Վարդևանյան

18 Նոյեմբերի, 2025

Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը որոշեց երկարաձգել երկու ամսով։

Դատական նիստից հետո ճեպազրույցով հհանդես եկեվ փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ասելով․

«Դատարաններում այն, ինչ տեղի է ունենում, այն, ինչ խոսում ենք, այն իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք, այսքան մարդիկ գալիս են աջակցելու, դուք բոլորդ այսքան ժամանակ նվիրում եք լուսաբանելու, ինձ մոտ իսկապես հարց է առաջանում՝ այս ամենը ինրչի համար է արվում, եթե կարող է պարզապես «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկվա դրությամբ, ժժամը 18։30 ամբողջ ելքը կանխորոշի, այդքան խրթին իրավական հարցերի,լ բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ, անհիմն միջնորդության պայմաններում, «Հայկական ժամանակն» ամնմբողջությամբ ասի, որ պետք է կալանքը երկարաձգվի, ի դեպ՝ զարմանալիորեն, նյութի տրամաբանությունը փաստացի երկու ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23։00-ի դրությամբ, նույնկերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես ևև գործընկերներս բարձրաձայնենք այդ նյութի մասին, դատավորն արտահայտի իր վրդովմունքը, իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ո՞նց թե պետք է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։

Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ «Հայկական ժամանակ» օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը: Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ Երկու ամիս կալանքը երկարաձգել, երբ դրանից մեկ ամիս առաջ ասվում էր, որ մեկ ամսով է երկարաձգվում կալանքը․ սա պարզապես անլրջություն է։

Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ ՀԷՑ-ի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց։ ՀԾԿՀ համապատասխան որոշման մեջ ի՞նչ է ձևակերպվում․ ասվում է, որ Երեք ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն: Երեք ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բանակցե՞ն: Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության: Ահաբեկիչներն են, ի վերջո, պատանդ պահում մարդու: Սա ի՞նչ վարքագիծ է:

Այսինքն եթե մենք խոսում ենք իրավական պրոցեսի մասին, այստեղ իրավական պրոցես չկա: Այստեղ առաջին Իսկ օրվանից իրավական պրոցեսի նշույլ չկա: Մենք ամեն անգամ պարզապես ելնելով նրանից, որ սա, ի վերջո, դատարան է կոչվում, այստեղ կա դատարանի շենք, բայց այստեղ բովանդակությունը արդարադատության կանխորոշվում է «Հայկական ժամանակ»-ի նյութով: Ի դեպ, ես հաջորդ նիստից առաջ երևի թե խնդրելու եմ, որ գործընկերները կապ հաստատեն, փորձեն հասկանալ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք, որովհետև, ի դեպ, նույն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չկար, արդեն իսկ իշխանական լրատվամիջոցները ասում էին, որ զրկելու են լիցենզիայից: Գործընկերները այդքան օր, այդքան ժամ ներկայացրեցին բովանդակային հակափաստարկներ: Ի՞նչ եղավ: Եթե ձեզ հետաքրքիր է հիմքը, հիմք գոյություն չունի, հիմք չի կարող լինել: Եթե ձեզ հետաքրքիր է՝ արդյոք դատարանը տվե՞լ է համապատասխան որոշում, ոչ չի տվել: Միաժամանակ ունենալ այն իրավիճակը, որը կար՝ վճռաբեկ դատարանի որոշում, վերաքննիչ քրեական դատարանի որոշում, միակ ձևակերպումը, որ օգտագործվեց դատարանի կողմից, որ քանի որ իրավիճակը իրավական առումով խրթին է դատարանի համար, դրա համար ինքը թող երկու ամիսը տա, դրանից հետո, որ վճռաբեկի և վերաքննիչ դատարանների իրար փաստացի հակասող որոշումներ կան:

Հինգ ամիսը նշված քննության նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտվել էր, նոյեմբերի 3-ի դրությամբ «կոչի» դրվագով կա՞ր վճռաբեկ դատարանի որոշում․ վճռաբեկ դատարանի որոշում կա՞ր: Հինգ ամիսը արդեն իսկ քրեադատավարական իմաստով նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտված էր: Ի՞նչ է դրան հաջորդում։ 53 քննիչների անգործությունը։ Ի դեպ, մի հանգամանք էլ եմ ուզում հատուկ նշել․ երբ ասում եմ 53 քննիչներ, ձևակերպմանս մեջ սխալ եմ անում, ներողություն եմ խնդրում․ իրականում 53 քննիչ, գումարած մեկ դատախազ, որովհետև դատական նիստի ընթացքում մենք բոլորս պարզեցինք, որ դատախազը մասնակցում է նիստերին՝ օգնելու համար քննիչին։ Նշվածը ժամանակը կգա, կրիչը դուք կունենաք, կհաստատեք այդ նշված տեղեկությունը։

Եկեք հետևյալը արձանագրենք, երբ դատական այս աբսուրդային, իրավական ծաղրի նմանվող ահաբեկչական գործողության․․․ Որովհետև իրավական ահաբեկչություն է սա, որովհետև եթե մի կողմից ասում են գնացեք բանակցեք սեփականատիրոջ հետ, մյուս կողմից ասում են սեփականատերը պետք է ամենաբսուրդային, ոչինչ իրենից չենթադրող մեղադրանքով գտնվի կալանքի տակ, այն «վճռաբեկ դատարան օպերացիան», որը իրականացվեց այդ աստիճան ստվերային արդարադատությունը»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...