Սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26 Սեպտեմբերի, 2025

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։
Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա առավելագույնն է, ինչին ողջ աշխարհը կարող է հակադրել Իսրայելի գործողություններին Գազայի հատվածում։
Ես այժմ Իսրայելի գործողությունների էությունը չեմ քննարկում։
Միայն ուզում եմ, որ դուք տեսնեք ողջ աշխարհի խայտառակ անօգնականությունը։
Սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին։
Միջազգային իրավական դաշտը չի գործում։
Միջազգային իրավունքը չի գործում։
Միջազգային կանոնները և կարմիր գծերը չեն գործում։
Պարզապես չկա զսպող մեխանիզմ ու կարմիր գիծ, և առավելագույնը, ինչ «առաջադեմ մարդկությունը» կարող է անել, սուլելն ու հայհոյելն է։
Սա մեզ՝ հայերիս, նույնպես շատ կարևոր է հասկանալ, քանի որ նրանք, ովքեր հույս են կապում խաղաղության պայմանագրերի կամ այլ «թղթերի» վրա՝ առանց ուժային բաղադրիչի կամ ուժային երաշխիքների, երբ փորձում են հաստատել հարաբերություններ հակահայ ու արյունարբու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, կամ քաղաքական առումով տգետ են, կամ անբուժելի ռոմանտիկներ. այս պարագայում մեր խաղաղատենչ երազանքների փոխարեն վճարվում է հենց մեր արյունով։
Իսկ թուրքը ու ադրբեջանցին պարզապես չգիտեմ, թե ինչպես են նրանց ուրախությունը թաքցնելու մեր անհույս «հույսերի» ներքո։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային անվտանգության համար․ Պուտին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային անվտանգության համար․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության և կայունության...

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ընդհանուր շահերով․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ընդհանուր շահերով․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ նշելով․ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ...

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է այսօր

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է այսօր

Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները: «Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն...

Քամու հետևանքով վնասներ են գրանցվել

Քամու հետևանքով վնասներ են գրանցվել

Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։ Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, թուլացել տանիքի թիթեղներ,...

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը: Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների...