Սա է, որ Հայաստանում նաև հրամայական է դարձնում փոփոխությունը. Հակոբ Բադալյան

2 Ապրիլի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եկեղեցու աղմկահարույց միջադեպն ու պատանու նկատմամբ դատավճիռ-հաշվեհարդարը ի ցույց է դնում մեր հասարակական կյանքը պատած խոշորագույն խնդիրը՝ արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան, բարոյական ու արժեքային նշաձողերի հետևողական քայքայման քաղաքականությունը և ազդեցությունը միաժամանակ:

Ես քանիցս խոսել եմ այս մասին, նշելով, որ դրա խորքային նպատակն է հետապնդում նաև այն նվաստացումը, որին Ադրբեջանը ենթարկում է Հայաստանի կառավարող վերնախավին, պարտադրելով «մեղա գալ» մինչև 2020-21 թվականները իրենց հռետորաբանության, հայտարարությունների, քայլերի, լուսանկարների համար, պարտադրելով մեղա գալ Արցախ բառի յուրաքանչյուր տառի համար:

Որևէ մեկին թող չթվա, թե դա լոկ քաղաքականություն է: Հայաստանի վերնախավին պարտադրելով այդ վարքագիծը, Ադրբեջանը անուղղակկիորեն պարտադրում է բարոյական և արժեհամակարգային նշաձողերի քայքայում՝ հանրային ընկալումներում: Դրսևորելով այդպիսի վարքագիծ և «հիմնավորելով» այն իբրև թե «խաղաղությամբ», Հայաստանի իշխանությունը, ըստ էության, հանրությանը «հիմնավորում» է անսահմանափակ անպատասխանատվությամբ անբարոյության մի յուրօրինակ «կոնցեպտ»՝ այն դարձնելով հանրային նորմ:

Սա է, որ Հայաստանում նաև հրամայական է դարձնում փոփոխությունը, և այդ փոփոխության հեռանկարի հարցում հրամայական է դարձնում հենց հատկապես արժեքային ու բարոյական նշաձողերի վերականգնումը, որպես հասարակական-պետական ընթացքի կայուն վերականգնման անբեկանելի հիմք»:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...