Սա ապացուցում է, թե որքան հստակ քաղաքական դիրքորոշում ունի ՀՀ գլխավոր դատախազը․ Արծվիկ Մինասյան

26 Նոյեմբերի, 2025

 

«Առանձնակի ուզում եմ շեշտել հատկապես փաստաբանների դերակատարությունը ու ցավոք սրտի այսօր մեծաթիվ փաստաբաններ չկարողացան մինչև վերջ լսումներին մնալ և ելույթներ ունենալ, որովհետև ինչպես արդեն պարզ է, Հայաստանի դատական համակարգը այնքան է ծանրաբեռնել փաստաբաններին, հատկապես քաղաքական գործերով, որ շատ փաստաբաններ ուղղակի ներողություն խնդրեցին, որ չեն կարող մնալ, պետք է գնան դատական նիստերին մասնակցությունն ապահովելու: Ուզում եմ նաև անդրադառնալ երկու կարևոր խնդրի․ առաջինը գլխավոր դատախազի այս լսումներին չմասնակցելը և դրա, այսպես կոչված, հիմնավորումն է: Օրեր առաջ, երբ գլխավոր դատախազն այս ամբիոնից հայտարարություններ էր անում և ապօրինի վերաբացված քրեական գործի զարգացումների հետ կապված ինչ-որ մեջբերումներ էր անում այսօր, որ ամենակարևոր հարցերից մեկն է, ոչ միայն չի բարեհաճել ներկայանալ, նաև ներկայացուցիչ անգամ չի ցանկացել ուղարկել։ Սա խոսում է հենց վառ ապացույցների մասին, թե որքան հստակ քաղաքական դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»,- այս մասին ԱԺ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...