«Րիա Նովոստին» գրում է. «Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին, վախի պատճառով Մեծ Բրիտանիան պատրաստվում է հավաքագրել վետերաներին՝ ռազմավարական պահուստ ստեղծելու նպատակով, հղում անելով The Herald հրատարակությանը։ «Զինված ուժերի վետերանները, այդ թվում՝ տասնյակ հազարավոր շոտլանդացիներ, կանչվելու են Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պահուստ՝ նոր ստորաբաժանում ստեղծելու համար», — նշվում է նյութում։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...





