Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները. Ռեշետնիկով

30 Հուլիսի, 2026

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների ոլորտում։

Ռեշետնիկովի խոսքով՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև հայկական տնտեսության համար հիմնական տեսակի ռեսուրսների գլխավոր մատակարարը։

Նա հայտարարել է՝ Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները։

«Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները էական չեն։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում կասկածում են, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին կարող են առաջարկել գազի գնի վերաբերյալ նմանատիպ պայմաններ։

«Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ։ Դրա վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելը կլինի անհիմն»,- հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին. Գառնիկ Դանիելյան

Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ, Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի և ցինիկ պահվածք՝ դատարկ գրքեր ցույց տալով և ծաղրելով մեր...

Մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Պեսկով

Մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Պեսկով

Ռուսաստանը ակնկալում է, որ մոտ ապագայում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ հանդիպում  Այս մասին այսօր «Իզվեստիա»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է նա։...

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,...

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի...

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը»,- գրել է քաղաքական մեկնաբան...