Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին

2 Ապրիլի, 2026

Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիայի կոչ է ուղղել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

«Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան խոր հոգևոր մտահոգությամբ հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք առնչվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա սպասավորներին։ Մեր դիտարկմամբ, ներկայիս զարգացումները սպառնում են ոչ միայն Հայաստանի քրիստոնեական ժառանգությանը, այլև ողջ քրիստոնեական համայնքին՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ, որը կարող է ազդել այլ երկրներում կրոնական համայնքների ինքնավարության վրա։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի պատմության, մշակույթի և հավատքի անբաժանելի հիմնասյունն է։ Դարեր շարունակ այն ծառայել է ժողովրդի հոգևոր, ազգային ինքնությունը և հավատը։ Եկեղեցու ներքին կյանքին, ԳՀԽ որոշումներին և Եկեղեցու նվիրապետական կարգին միջամտությունը ոչ միայն խաթարում է կառույցի ներդաշնակ ընթացքը, այլև հակասում է քրիստոնեական ավանդույթին և Եկեղեցու աստվածահաստատ կանոններին։

Մենք ընդգծում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենսդրությունը հստակորեն ամրագրում են Եկեղեցու և պետության անջատությունը, ինչպես նաև պաշտպանում են կրոնի ազատությունը, Եկեղեցու ինքնավարությունը և դրա ներքին կյանքի անխաթարությունը։ Քրիստոնեական ավանդույթում, ինչպես նաև օրենքով, պետությունը չունի իրավասություն միջամտելու Եկեղեցու ներքին կառավարման, կարգապահական կամ հիերարխիկ հարցերին։

Մտահոգությամբ ենք դիտարկում, որ Եկեղեցու հոգևոր սպասավորների նկատմամբ կիրառվող հարկադրանքի կամ դատական միջոցների փորձերը կարող են լրջորեն ազդել հավատացյալների ազատ և խաղաղ կյանքին, վտանգելով ոչ միայն ազգային, այլև համաշխարհային քրիստոնեական համայնքի միասնականությունը։

Մենք հորդորում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝

  • հարգել Եկեղեցու պատմական առաքելությունը,
  • պահպանել երկխոսության և իրավական համակարգի սկզբունքները,
  • ապահովելով կրոնական և մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանությունը
  • ապահովել այնպիսի միջավայր, որտեղ Եկեղեցին կշարունակի խաղաղ, հաշտ և անվտանգ ծառայություն մատուցել հայ ժողովրդին և ամբողջ աշխարհի քրիստոնեական ընտանիքին։

Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիայի անունից

Նախագահ՝ Եպիսկոպոս Ռեյնհարթ Գուիբ

Գործադիր քարտուղար՝ Կատալին Զոլտանի»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...