Կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» համաձայնագրին։ Բնականաբար՝ որոշումն ընդունվեց առանց քննարկելու։
2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից՝ 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վերջինիս ստորագրման ամսաթվից հետո 180 (հարյուր ութսուն) օրը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրը, ըստ հիմնավորման, նպատակ ունի մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները
Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։ Ըստ քաղաքապետարանում տարածված...





