3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին. ինչի՞ համար. Քրիստինե Վարդանյան

19 Փետրվարի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսնայութ է հրապարակել՝ անդրադառնալով ՆԳՆ-ի անգործությանը.  «Երեկ Աջափնյակը վերածվել էր իսկական մարտադաշտի՝ կրակոցներ, մեկ զոհ, վեց վիրավոր, որոնցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր: Եվ սա այն պատկերն է, որը մենք պարբերաբար տեսնում ենք Երևանի փողոցներում: Սա ամենևին առաջնագծի պատկեր չէ, սա Երևանի սովորական բակերից մեկի պատկերն է: Ընդհանուր առմամբ վերջին ութը տարում՝ հանցավորությունների աճի տեմպերը Հայաստանում պարզապես սարսափեցնող են:
Մի քանի թվեր, որպեսզի պատկերացնենք: Այսպիսով, վերջին ութ տարիներին զենքի գործադրմամբ հանցագործություններն աճել են 2,9 անգամ, սպանության փորձերը 3,6  անգամ: Միայն վերջին մեկ տարում հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է 40%-ով: Այստեղ հարց է առաջանում, իսկ որտե՞ղ են մեր ուժային կառույցները, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված դրանք:
Պատասխանը շատ պարզ է, նրանք զբաղված են իրենց համար շատ ավելի կարևոր գործերով: Նրանք զբաղված են քաղաքացիներին հետապնդելով, զբաղված են սրբազաններին կալանավորելով, գաղտնալսելով: Նրանք զբաղված են ընդիմաախոսներին լռեցնելով և մինչ այս ուժային բոլոր կառույցները զբաղված են իրենց վերադասների ուղիղ հրահանգավորմամբ իրականացվող ապօրինի հետապնդումներով՝ նրանց բյուջեն, նրանց հատկացվող գումարները քաղաքացիների հաշվին, էականորեն աճում է:
Պարզապես երկու թիվ, որպեսզի պատկերացնեք: 2018 թվականին այն ժամանակ դեռ ոստիկանություն էր: Ոստիկանության բյուջեն Հայաստանում կազմվում էր 63 միլիարդ դրամ: Ընդամենը ութ տարի անց այն հատել է 210 միլիարդ դրամի շեմը, այսինքն՝ ութ տարվա ընթացքում մենք սկսել ենք 3.3 անգամ ավելի շատ վճարել ուժային այդ կառույցին, որպեսզի ստանանք 3.6 անգամ ավելի շատ սպանության փորձեր, ահա սա է պատկերը:
այսինքն մինչև իշխանությունները քաղաքացիների հարկերից գոյացած միջոցների հսկայական մաս ուղղում են զուտ իրենց ու իրենց մերձավորների անվտանգության ապահովմանը, քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին:  Հայաստանում այսօր գերպաշտպանված է իշխանական վերին բուրգը, իսկ մյուս քաղաքացիների անվտանգության և խոշոր հաշվով մնացած բոլոր հարցերը՝ թողնված են բախտի քմահաճույքին»:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականները հերթով նույն դասն են հանձնում․ Տեր Վրթանես

ՔՊ-ականները հերթով նույն դասն են հանձնում․ Տեր Վրթանես

Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը։ Այս մասին գրել է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ «Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին իշխանական վերջին հայտարարությունները լսելիս ավելի ու ավելի է ամրապնդվում տպավորությունը, որ...

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքականության կամ պետական կառավարման հիմնական բնութագրիչ և անգամ՝ կառավարման էություն, շարժիչ ուժ ու հաղթաթուղթ։ Բայց...

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին՝ իրավիճակի հնարավոր սրման մասին։ «Մերձավոր Արևելքում ներկայումս գտնվող ամերիկացիները պետք է առավել զգոն լինեն՝ անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պատճառով։ Անհրաժեշտ է հաշվի առնել...

Անկումը՝ 39 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի սեպտեմբեր ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Անկումը՝ 39 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի սեպտեմբեր ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու 2025 և 2026թթ․ սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի, ծաղկի և ձկան արտահանումը՝ թվերով և աշխարհագրությամբ։ ՍԱՏՄ-ն արտահանումը՝ ըստ թվերի, տրամադրել է, ըստ երկրների՝ ոչ։...

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով...