234 մլն դրամ՝ «Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի» համար. «Ժողովուրդ»

7 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը «Աութսորս» ՍՊ ընկերության հետ, որը 2 տարի առաջ կազմակերպել էր Ազգային երիտասարդական առաջին համաժողովը։

Armeps էլեկտրոնային գնումների համակարգում առկա փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովի համար հատկացվել է 234 մլն դրամ` գրեթե 610 հազար ԱՄՆ դոլար։

Միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 65,5 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության ապահովման համար՝ 18 մլն դրամ, 800 մասնակցի տեղափոխման համար տրանսպորտային ծառայությունների համար հատկացվել է 7,1 մլն դրամ։

«Զվարթնոց» օդանավակայանում տեղեկատվական կետերի ծառայությունների համար հատկացվել է 2 մլն դրամ, տպագրական աշխատանքների, այդ թվում` պատվերով նյութերի պատրաստման համար հատկացվել է 17 մլն դրամ։

Դահլիճների և այլ տարածքների վարձակալության համար հատկացվել է 11,750 մլն դրամ, որից 8 մլն դրամը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքի համար է հատկացվել, 2 միլիոն 250 հազար դրամը՝ Անգլիական այգու տարածքի։

Հեռարձակման և ուղիղ հեռարձակման ապահովման ծառայություններն արժեցել են 9,7 մլն դրամ։

Եթե հանրությունը զարմանում էր Ջենիֆեր Լոպեսի սննդի համար նախատեսված 37 հազար դոլարի կապակցությամբ, ապա նշենք, որ 3-օրյա միջոցառման սննդի համար Կառավարությունը հատկացրել է 34,7 մլն դրամ։

Դահլիճի և բեմի կահավորման ծառայություններն արժեցել են 14,2 մլն դրամ։

Օրինակ` նշված միջոցառման ընթացքում հովացման համակարգի համար հատկացվել է 7 մլն դրամ։

Հավելենք, որ մասնակցության հայտը հրապարակվել էր 2025 թվականի ապրիլին։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարել էր 2025 թվականի օգոստոսի 5-ից 7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16 ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական...

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության...

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում:...

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից: Ընդգծվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների...

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հենց տրակտորն սկսեց աշխատել,...