Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացվել է 45-50 աշխատակից․ Դավիթ Ղազինյան

27 Օգոստոսի, 2025

ՀԷՑ-ից մոտ 45-50 աշխատակից է հեռացվել ժամանակավոր կառավարչի (Ռոմանոս Պետրոսյանի) նշանակումից հետո, և թեպետ կարող է թվալ, որ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների մեջ դա փոքր թիվ է, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք դա արել են տարբեր ճնշումների տակ։ Ես համարում եմ, որ իր նշանակումից հետո մինչև այսօր դիմում գրողները նույնպես հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներին չեն դիմացել, շառից-փորձանքից հեռու` դիմում են դրել, գնացել»,- ասաց նա։

Ղազինյանն ուշադրություն հրավիրեց, որ աշխատանքից ազատվել են հիմնականում ղեկավար պաշտոնյաները, որոնք նշանակվել էին ոչ թե ըստ կուսակցական պատկանելիության, այլ՝ ունեցել են հստակ գործառություներ։

«Հիմա այսպես գլխատելով ՀԷՑ-ը՝ բերում են ՔՊ-ականների կամ ՔՊ-ամերձ անձանց, պարտված թեկնածուների՝ նպատակ չեն հետապնդում իրենց հռչակած նպատակը չէ՝ ՀԷՑ-ի լավ աշխատանքը, չի կարող նման բան լինել։ Այդ պարագայում ինչ են պատրաստվում անել՝ իմ կարծիքով՝ ունեն շատ կարճաժամկետ ծրագիր՝ ընդամենն իրենց քաղաքական հայացքներին դեմ մարդկանցից ազատվելը»,- ասաց Ղազինյանը։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ աշխատանքի տեսչությունը, տեսնելով այս ազատումները, վարույթ չի հարուցում։
Ի դեպ, Դավիթ Ղազինյանն ինքն իր աշխատանքից ազատման մասին իմացել է «Սիվիկ» լրատվականից։

 

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս  վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես տեղից հայտնում...

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...