Ռոբերտ Քոչարյանը առկա մեղադրանքի շրջանակներում չի կարող որևէ կերպ մեղավոր ճանաչվել․ Արամ Օրբելյան

19 Սեպտեմբերի, 2025

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը միգուցե գրական տեքստի տեսակետից կարող է հետաքրքիր հնչել, բայց իրավաբանորեն բովանդակում է աբսուրդներ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ պաշտպաններից Արամ Օրբելյանը։

«Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ նախագահն այլ նախագահի իշխանություն չի փոխանցում, չկա այդպիսի բան, իշխանության փոխանցման գործընթաց չկա։ Նորընտիր նախագահը լիազորությունները ստանձնում է ԱԺ նիստում արարողության ընթացակարգով։ Նույնիսկ ֆորմալ առումով ինչ-որ ձևական բանալու փոխանցում չկա։ Մեղադրանքը ձևակերպված է հետևյալ կերպ, «Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունենալով իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին», պարոն նախագահն ասում է, որես ոչ մի բան չեմ փոխանցել, իշխանությունը փոխանցել է ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով ընտրելով, երկրորդը սույն մեղադրանքի շրջանակներում ուղղակիորեն արձանագրված է, որ կասկածի տակ չեն դրվում ընտրության արդյունքները։

Այսինքն մենք հստակ արձանագրել ենք, որ ցանկացած անձ, ով կլիներ գործող նախագահը, պարտավոր էր ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները, որպեսզի նորընտիր նախագահը ստանձնի իր պարտականությունները։ Ավելին, ցանկացած գործողություն, որը դրան հակառակ կլիներ, կլիներ ոչ իրավաչափ և կլիներ իր իշխանության յուրացման տարրերով»,–ասաց նա։

Օրբելյանը պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը առկա մեղադրանքի շրջանակներում չի կարող որևէ կերպ մեղավոր ճանաչվել, առկա մեղադրանքը չի կարող քննարկման առարկա դառնալ և քննարկվող գործերի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը որևէ հանցավոր արարք չի կատարել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...