Ռմբակոծվող Լիբանանում և Երուսաղեմում հայերը չեն տուժել. Սպուտնիկ

3 Մարտի, 2026

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայկական թաղամասերի ուղղությամբ դեռևս հարձակումներ չեն եղել, Երուսաղեմում էլ՝ հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը, ներկայացնելով այնտեղ հայերի վիճակը ընդգծեց, որ հայկական շրջաններում, բարեբախտաբար, ոչ մի զոհ և վիրավոր չկա։ Ընդգծեց՝ բավականին լարված իրավիճակ է ամբողջ Երուսաղեմում։

«Ուղղակի սարսափելի է, անցած տարվանից շատ ավելի վատ է, ուժեղ են հնչում գնդակոծությունների ձայները, օդային տագնապներ են միանում։ Երուսաղեմում արդեն հայերի 4-րդ սերունդն է, որ այս ամենի միջով անցնում է, բայց ապահով ենք, անվտանգ ենք հիմա։ Հայկական թաղամասում ապաստանելու համար հակահրթիռային բունկերներ չկան, բայց կամարները շատ են, հին քարեր են, ձիգ և հաստ պատեր են»,- ասաց Բալյանը։

Հարցին՝ արդյոք հայկական թաղամասերի մոտ պայթյուններ եղել են, նա ընդգծեց՝ մեկ հրթիռ ընկել է Յաֆֆոյի դարպասի մոտ, որը հին քաղաքից մի քանի 100 մետր հեռավորության վրա է։ Եվս մեկ հրթիռ էլ արևելյան Երուսաղեմում է ընկել, որը 1,2 կմ հեռավորության վրա է հին քաղաքից։

Ըստ Բալյանի, բարեբախտաբար, հենց հին քաղաքը ընդհանրապես չի թիրախավորվում։ Շեշտեց՝ պատրիարքությունը ապահով է, այսինքն՝ հնարավոր է նաև պատրիարքությունում պատսպարվեն հայերը։

Նրա խոսքով՝ կա ակումբ, որտեղ կարող են տարածք տրամադրել բոլոր այն հայերին, որոնք այս օրերին կժամանեն Երուսաղեմ, չնայած դեռևս նման հոսք չի եղել։

Լիբանանահայ, Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանն էլ ներկայացնելով Լիբանանում հայ համայնքի վիճակը, նշեց, որ սպասում էին, որ Մերձավոր Արևելքում իրադարձություններից Լիբանանը զերծ կմնա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

2026 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում: Երկու...

Սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան

Սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք եւ պարոնայք, 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ անձնական մասնակցությամբ...

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...