Անվտանգության ոլորտում Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ներկայիս միջազգային ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկանում է մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։
Անշուշտ, անվտանգության ոլորտում Լիբանանի զինված ուժերին մեր աջակցությունը նույնպես կշարունակվի»,- ասել է Էրդողանը։





