ՌԴ օդային տարածքում խոցվել է 110 ԱԹՍ

25 Մայիսի, 2025

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև 07:00-ն հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 110 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 13 մարզ։

16 անօդաչու թռչող սարք է խոցվել Տուլայի, 14-ական՝ Բրյանսկի և Կալուգայի, 13-ական՝ Տվերի և Մոսկվայի մարզերի օդային տարածքներում։ Տասական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի, 8-ը՝ Օրյոլի, 7-ը՝ Ղրիմի և 2-ը Սմոլենսկի մարզերի օդային տարածքներում։ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերում մեկական անօդաչու թռչող սարք է խոցվել։

Մայիսի 25-ի գիշերը Մոսկվայի  «Դոմոդեդովո»,  «Շերեմետևո»,  «Վնուկովո» և  «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Կալուգայի օդանավակայանը նույնպես թռիչքներ չի ընդունել և ուղարկել։ Տուլայում անօդաչու թռչող սարքն ընկել է բազմաբնակարան շենքի բակում:

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ...

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել: Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս...

Մենք չենք կարող անվերջ բողոքել բռնատիրական մեթոդներից և չփորձել դրանց հակազդող քայլեր անել․ Վարդանյան 

  «Փաստ է, որ որքան գնում է, իշխանության բռնապետությունը Հայաստանում խորանում է։ Հասարակության մի մասի մոտ ամրապնդվում է այն տեսակետը, որ իշխանությունը գնալով ավելի սանձարձակ ու լկտի կերպով է չարաշահում իր լիազորությունները։ Դա փաստ...