«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

23 Սեպտեմբերի, 2026

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ տանը, երբ նա խոսում էր Գոլանի բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք գտնվում են Իսրայելի ինքնիշխանության ներքո, կատակով հարցրի. «Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս իսրայելցիներին… Գոլանի բարձունքները ձեզ չեն պատկանում, որպեսզի դրանք որևէ մեկին հանձնելու իրավունք ունենաք, իսկ Նյու Ջերսին ձերն է»,- ասել է Ալ-Շարաան՝ ելույթ ունենալով Նյու Յորքում:

Նա նշել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքն են։ «Այսպիսով, անկախ այս կատակից, Գոլանի բարձունքները պատկանում են իրենց ժողովրդին։ Հետևաբար, ո՛չ Սիրիայի նախագահը, ո՛չ ԱՄՆ նախագահը, ո՛չ էլ որևէ այլ անձ իրավունք չունի հրաժարվելու դրանցից կամ դրանք փոխանցելու ուրիշներին»,- եզրափակել է Սիրիայի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման...

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

Սոցիալական ցանցերում գովազդվում է «My Fin» անունով ընկերություն, որն առաջարկում է 1 հպումով սպառողական վարկեր՝ մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար: ՀՀ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է՝ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ԿԲ-ի...

«Քարթինգը նաև ճանապարհային անվտանգության դպրոց է»․ մասնագետները՝ սպորտի կարևորության մասին

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

669 անձ, որոնցից 20-ը՝ պրոֆեսիոնալ մարզիկ, զրկված են մարզվելու հնարավորությունից․ Ռոդիոն Կռիլով

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

Մոտ մեկ շաբաթ է անցել․ ավտոսպորտի խնդրի լուծման ուղղությամբ դեռ առաջարկ չկա․ Ռոդիոն Կռիլով

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...