«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին կատարած այցը, որը նա ինքն էր նախաձեռնել։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանը չի կարողացել համոզել Մոսկվային ու լուծել արտահանումների հարցը։
Նույն աղբյուրի համաձայն, ռուսական կողմը կրկնել է, որ հայկական ապրանքները չեն համապատասխանում իրենց շուկային։ Թերթը պնդում է, որ Փաշինյանին մղում են ընտրություն կատարել ՌԴ-ի և ԵՄ-ի միջև, պահանջելով հրաժարվել ԹՐԻՓՓ-ից և «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»։






