ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

15 Հունվարի, 2026

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ստացել են պարգևավճարներ, որոնց չափը կազմել է 953,390,305 ՀՀ դրամ (օրենքով սահմանված պահումները ներառյալ): Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ գլխավոր քարտուղակ Էդգար Գևորգյանը:

Թե որքա՞ն է կազմել ՊԵԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ տվյալները անձնավորված են և չեն կարող տրամադրվել:

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34- րդ հոդվածով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձիք նույն օրենքի համաձայն ներկայացնում են հայտարարագրեր, հետևաբար’ վերջիններիս կողմից հայտարարագրած եկամուտները տեսանելի և հասանելի կլինեն հանրությանը»,-տեղեկացրել են ՊԵԿ-ից:

Փաստարոեն, նույնիսկ ՊԵԿ գլխավոր քարտուղարն է նկատել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ նախագահը և տեղեկալները հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք են, հետևաբար օրինաչափ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած եկամուտները հրապարակվեն ոչ միայն հայտարարգրերի ռեեստրում, այլևս ԶԼՄ-ների կողմից, իսկ այդ տեղեկատվությունը ժամանակավորապես թաքցնելը, մեղմ ասած անտրամաբանական է:

Բացի այդ նկատենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում «անձնավորված տվյալ» հասկացություն գոյություն չունի: ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք կամ խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը:

Իսկ ՊԵԿ պաշտոնյայի վկայակոչած՝ տեղեկատվության «անձնավորված» լինելը չի կարող հանդիսանալ տեղեկատվության չտրամադրման հիմք, ինչի վերաբերյալ անգամ  նախադեպային որոշումներ կան:

Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատարանը 2022-ի հունիսի 9-ին բավարարել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հայցը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որը մերժել էր տրամադրել ամբողջական տեղեկատվություն՝ նշելով միայն անձնական տվյալների գաղտնիության հիմքը: Դատարաը նախադեպային որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ զուտ անձնական տվյալ լինելը չի կարող հանդիսանալ տեղեկատվության չտրամադրման հիմք:

ՊԵԿ-ում հավանաբար մտադիր են մի քանի ամիս ևս թաքցնել ՊԵԿ ղեկավարության ստացած պարգևատրումների չափը, հույս ունենալով, որ հանրությունը որոշ ժամանակ անց անտարբեր կլինի աստղաբաշխական պարգևավճարների մասին լսելով:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...