ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի է կալանավորված

28 Հոկտեմբերի, 2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից, ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի կալանավորված է, սակայն կալանքի սկիզբ է հանդիսանում օգոստոսի 7-ը: Նշված կալանքը Հակակոռուպցիոն դատարանի կողմից երկարաձգվել է մեկ ամսով` որպես պատճառաբանություն առաջ քաշելով  որոշակի վարույթային գործողությունները:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից, ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի կալանավորված է, սակայն կալանքի սկիզբ է հանդիսանում օգոստոսի 7-ը: Նշված կալանքը Հակակոռուպցիոն դատարանի կողմից երկարաձգվել է մեկ ամսով` որպես պատճառաբանություն առաջ քաշելով  որոշակի վարույթային գործողությունները:

Ակնհայտ է, որ երկու ամիսն առավել քան բավարար է նման մեծ քննչական խմբի կողմից այդ ամենն ապահովելու համար, սակայն Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում՝ լրացուցիչ ժամկետի վերաբերյալ: Հենց այդ տրամաբանությամբ էլ Դատարանը մասնակիորեն բավարարել էր միջնորդությունը` տրամադրելով այդ լրացուցիչ մեկ ամիսը:

Փաստաբանական խումբը  հայտնում է, որ  ներկայացվել էր գրավոր դիրքորոշում առ այն, որ ցանկացած պահի պատրաստ են մասնակցել ցանկացած վարույթային գործողությունների:
Ի դեպ նման դիրքորոշում ներկայացվել էր օգոստոս ամսին, սեպտեմբեր ամսին և հոկտեմբեր ամսին, սակայն որևէ գործողություն մինչ օրս չի ձեռնարկվել, իսկ  Վարդան Հարությունյանը շարունակում է մնալ կալանավորված:

Ըստ փաստաբանների, նկատվում է Դատարաններին մոլորեցնելու մոտեցում, ինչը կալանքի պայմաններում անընդունելի է, հատկապես նաև Սահմանադրական դատարանի վերջին շրջանում ընդունված որոշումների պայմաններում, որում Բարձր դատարանն ամբողջ դատական համակարգին հստակ ազդակ էր փոխանցել կալանքների որպես ծայրահեղ և բացառիկ միջոց հանդիսանալու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...