ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել են ՀԷՑ. «Հրապարակ»

5 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից եւ տեղափոխվեց ՀԷՑ` զբաղեցնելով ժամանակավոր կառավարչի պաշտոնը: Սկսվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու եւ հին կադրերից «ազատագրելու» գործընթացը: Այս ամիսներին շատ հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավար կազմին ազատում աշխատանքից` փոխարինելով ՔՊ-ական անփորձ կադրերով:

Սակայն ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ պետական կարեւոր կառույցը` Վերահսկողական ծառայությունը քանդելու առաջ: Մենք տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի:

ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:

Հարցին` երբվանի՞ց են այս հաստիքները մնացել թափուր, Ռոմանոս Պետրոսյա՞նն է իր հետ տարել այս կադրերին, ՊՎԾ-ից ասացին, որ չեն կարող մեր հարցին պատասխանել` «եթե կայքում նշված է, որ տեղերը թափուր են, ուրեմն դրանք իսկապես թափուր են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ուկրաինան շարունակում է հարվшծել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին. Պուտին

Ուկրաինան շարունակում է հարվшծել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին. Պուտին

Ուկրաինան շարունակում է հարվածել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին՝ չնայած Թրամփի կոչերին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանի պատասխան գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ օբյեկտներին հարվածելուն անխուսափելի են. բոլորը պետք է դա...

Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրգործի նյութերին. Ռոբերտ Քոչարյան

Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրեական գործի նյութերին, հասկանալու, թե ինչ հարցեր կարող եմ տալ, և լիարժեքորեն իրականացնելու իմ պաշտպանությունը։ Սակայն այսօր այդ հնարավորությունն, ըստ էության, սահմանափակված է։ Այս մասին...

Մայր օրենքն արտաքին պահանջով փոխելու ռիսկն այն է, որ հաջորդ պահանջի սահմանն արդեն մենք չենք որոշելու. փաստաբան

Մայր օրենքն արտաքին պահանջով փոխելու ռիսկն այն է, որ հաջորդ պահանջի սահմանն արդեն մենք չենք որոշելու. փաստաբան

Փաստաբան Մերի Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՀ գործող Սահմանադրությունն ամրագրում է անփոփոխելի հոդվածների սկզբունքը՝ պետության հիմնարար դրույթները քաղաքական ցնցումներից պաշտպանելու համար։ Եվ հենց Սահմանադրության նախաբանն է արտացոլում, թե պետականության ինչ...

Մհեր Գրիգորյանն ու Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում

Մհեր Գրիգորյանն ու Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում

Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները համալիր կերպով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում։ Մհեր Գրիգորյանը վաղը կմասնակցի Եվրասիական տնտեսական...

Փաշինյանի առաջարկն անիմաստ է․ մենք նրա հետ գործարքի մանդատ չունենք․ Ֆարմանյան

Փաշինյանի առաջարկն անիմաստ է․ մենք նրա հետ գործարքի մանդատ չունենք․ Ֆարմանյան

 Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, Ադրբեջանի պահանջներն ու հնարավոր զիջումները, 2027 թվականի պետական բյուջեն, ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական ռիսկերը և Հայաստանում ներդրումային միջավայրի վատթարացումը։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ այսօր՝ նոյեմբերի 24-ին,...